Հյուրանոցների տերմինոլոգիա [տուրիստական բառարան]

Հյուրանոցի աշխատակցուհիՇատ հաճախ զբոսաշրջային տեղեկություններն ուսումնասիրելիս հանդիպում ենք այնպիսի արտահայտությունների և հապավումների, որոնք այնքան էլ շատ ինֆորմացիա չեն տալիս, սակայն բոլորս էլ բազմաթիվ անգամ դրանք տեսել ենք և չենք որոնել դրանց իմաստը:

Ներկայացնում ենք տուրիստական բառարանի մեր առաջին մասը՝ հյուրանոցային տերմինլոգոիա, որտեղ ներկայացված են հյուրանոցների ծառայությունների համար առավել հաճախ օգտագործվող տերմիններն իրենց բացատրություններով:

Սնունդ (հյուրանոցներ և հանգստյան տներ)

ВВ – նախաճաշ
HB – (полупансион), կիսապանսիոն կամ 2-անգամյա սնունդ: Առավել հաճախ՝ նախաճաշ և ընթրիք, երբեմն նաև՝ նախաճաշ և ճաշ
FB – 3-անգամյա սնունդ, ամբողջական պանսիոն

Տեղավորում

Նախաճաշ հյուրանոցումSTD – standart ստանդարտ սենյակ
Corner room – անկյունային սենյակ
Family room – ընտանեկան սենյակ, ստանդարտից մեծ
Studio – ստուդիա, ստանդարտից մեծ սենյակ՝ ներկառուցված խոհանոցով
Executive – բարձր հարմարավետությամբ սենյակ
Junior suite – ստանդարտից մի փոքր մեծ սենյակ
Suite – ստանդարտից ավելի մեծ սենյակ
Ex. suite – բարձր հարմարավետությամբ հյուրանոցային համար՝ բաղկացած 2 և ավելի սենյակներից և միջանցքով
Deluxe – փաստացի Suite-ն է, սակայն առավել շատ հագեցվածությամբ
Superior – սենյակ մեծ չափերով
Cottage – քոթեջ
Duplex – երկհարկանի համար
BDR, BDRM bedroom  – հյուրանոցային համար՝ ննջասենյակով
BGL, BG, Villа, Village bungalow – բունգալո. շինություն՝ առանձնացված հիմնական շենքից
MB, main building  – հիմնական շենք
Balcony – համար բալկոնով
Cabana, Chale – հիմնական շենքին կից շինություն
Category A  – համար՝ երկու սենյակներով
Category B – ընտանեկան համար (3 և ավելի մարդկանց համար)
Category C – փոքր համար երկու սենյակներով
Category D – մեկ սենյակով համար
Category E – ընտանեկան համար (3-ից ոչ ավելի մարդկանց համար)
ROH, run of the house – տեղավորում ըստ հյուրանոցի հայեցողության

You might also like