Ֆինլանդիա. Սենսորային էկրանը նորություններ կպատմի և ցույց կտա ճանապարհը

Touch screen Հելսինկիի կենտրոնում զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների համար հայտնվել է նոր օգնական՝ մեծ սենսորային էկրաններ, որոնց վրա հնարավոր է տեսնել քաղաքի քարտեզը, կարդալ քաղաքային կարևոր իրադարձությունների և նորությունների մասին, տեղեկատվություն ստանալ հասարակական տրանսպորտի առաջիկա կանգառների, ժամանակի և օդի ջերմաստիճանի  մասին: Սպասման ռեժիմում էկրանին ցուցադրվում են նորություններ, իրադարձություններ և եղանակի տեսություն: Հպումով ակտիվացնելով էկրանը՝ օգտատերը կարող  է քարտեզի վրա ընտրել իրենց հետաքրքրող նորությունն ու վայրը և իմանալ դրա մասին ավելին: Նորությունները տրամարդրում են քաղաքապետարանը և Metro  թերթը: Էկրանների տեղեկատվությունը հասանելի է ֆիններեն, շվեդերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Փորձարարական հարթակը, որի վրա հիմնված են էկրանները, կօգտագործվեն ամբողջ ամառվա ընթացքում, որից հետո կկատարելագործվեն փորձի արդյունքների հիման վրա: Ծառայությունը տրամադրում են քաղաքապետարանը և Clear Channel ընկերությունը:

You might also like