Գանդիա քաղաքը (Վալենսիա) իսպանացիների շրջանում ամենատարածված հանգստավայրերից մեկն է: Ամեն ամառ հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այստեղ Պիրենեյան թերակղզու բոլոր անկյուններից, որպեսզի վայելեն ծովը: Այժմ, շնորհիվ տեղական իշխանությունների ջանքերի, հանգստացողների մոտ հարց չի առաջանա, թե որտեղ թողնել իրենց սիրելի չորսոտանուն Գանդիայում հանգստի ընթացքում:
Քաղաքապետ Արտուրո Տորոն և քաղաքային լողափի հետ կապված հարցերով խորհրդական Պեպե Հուստը բացել են «Playa Can» լողափը, որը դարձել է Վալենսիա ինքնավար մարզի առաջին մասնագիտացված լողափը շների համար: Այստեղ կթողնեն միայն շներին և նրանց տերերին, ովքեր վերջապես կարող են միասին վայելել հանգիստը Իսպանիայի միջերկրածովյան ափին: Այս գոտին, որտեղ արդեն ամեն ինչ պատարստ է նորս եզոնի համար, գտնվում է «l’Ahuir» լողափի վերջին՝ Vaca գետի ափի առջև:
Ծովում արդեն տեղադրվել են խարսխանիշեր, իսկ ափին գործում է տեղեկատվական կենտրոն այցելուների համար: Բացի այդ, այստեղ կան նաև հատուկ տեղեր, որտեղ որոշ ժամանակով կարելի է կապել շանը: Տրամադրվում են նաև պլաստիկ տոպրակներ, որպեսզի տերերը հավաքեն իրենց շան հետևից և պահեն լողափը մաքուր: