Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:
Միջերկրածովյան շրջագայություն
Ցանկանում եք վայելել Եվրոպայի ճոխ ջրափնյա գիծը տարօրինակ տեսանկյունից, մեկնեք նավով շրջագայության Միջերկրական ծով: Նավարկել կարող եք ցանկացած երկրից, այնպես որ վերցրեք դեպի ծով ելք ունեցող ցանկացած երկրի ամենաէժան տոմսերը. Պորտուգալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Թուրքիա… Չափազանց շոգ չպետք է լինի, ջրի շիթը անգամ + 30 աստիճանի դեպքում էլ սառելու զգացողություն է առաջացնում: Այնպես որ միակ լուրջ վտանգը լավ արևայրուք ընդունելն է, և արևայրուքի համար նախատեսված կրեմից ավելի լավ է մի քանի հատ գնել: Եթե դուք ցանկանում եք օգտվել մեծ նավարկություններից, որոնք ունեն հսկայական ռեստորաններ, խանութներ, լողավազաններ, կինոթատրոններ և անսպառ զվարճանքներ, ընտրեք մեծ նավ, իսկ եթե ցանկանում եք զբոսանավից թռնել ջուրը, զրուցել մի քանի հոգու հետ, իսկ երեկոյան կարդալ գիրք ծովի ալիքների ներքո, ապա ավելի լավ է ընտրեք փոքրիկ զբոսանավը կամ վարձակալեք սեփական ջրային տրանսպորտը: