Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:
Զբոսանք Ռետբա լճի մոտ, Սենեգալ
Վառ վարդագույն Ռետբա լիճը Սենեգալում ավելի հարմար է ցնցող ֆոտոսեսիայի, քան դասական լողափային հանգստի համար: Ջրի գույնը պայմանավորված է ջրում առկա ցիոնաբատկերիաների՝ երկրում թթվածնի երկրորդ կարևորագույն մատակարարի մեծ քանակության հետ: Գունաթերապիայից և թթվածնային բուժումներից հետո կարելի է մեկնել մայրաքաղաք Դակար, ուսումնասիրել ֆրանսիացիներից մնացած նավահանգիստը և աֆրիկյան արվեստի խոշորագույն թանգարանը: Չնայած հասարակածին մոտիկությանը՝ հուլիսը Դակարում բավականին մեղմ է և զով, իսկ շատ շոգերը գալիս են անձրևների հետ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: