Եվրոպայի խոհարարական քարտեզը (մաս 5)

Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն  ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:

English breakfast

Արևմտյան Եվրոպա

Մեծ Բրիտանիան, ինչպես Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրները, աշխարհին նվիրել է բազմաթիվ սիրելի ուտեստներ՝ ֆիշ ընդ չիփս, «վարսակի շիլա, պարոն», յոքշիրյան կարկանդակ, կիրակնօրյա տապակա, կրեկերներ, պուդինգներ… Սակայն, այնուամենայնիվ, ամենատարածված բրիտանական ուտեստը, որը հայտնի է ԱՄՆ-ից մինչև Թայլանդ, ամբողջական անգլիական նախաճաշն է, որը  առատ սննդի և պահուստային էներգիայի հոմանիշ է:

Irish stew lamb

Հարևան Իռլանդիայում դարեր ի վեր ուտում են իռլանդական ռագու, որի վրա սիրում են ծիծաղել բրիտանացիները: Դասական բաղադրատոմսը ներառում է գառան միս, կարտոֆիլ, սոխ, մաղադանոս, ուրց, որը շոգեխաշում են երկար բռնակով  կաթսայի մեջ, բայց բաղադրությունը հաճախ փոխում  են՝ կախված այն բանից, թե այդ պահին ինչ կա ձեռքի տակ: Այս առթիվ ամենահետաքրքիր կատակը հնչում է «Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» ֆիլմում, երբ ջենթլմենները ռագու են պատրաստում մնացած մթերքներից. «Մոնմորանսին առանձնացավ լուրջ ու մտածկոտ տեսքով և մի քանի րոպե անց ատամներով ամուր բռնած բերեց սատկած ջրային առնետ: Կարծես թե, նա ցանկանում էր իր ներդրումն ունենալ մեր  տոնին, բայց դա ինչ էր՝ կատակ, թե օգնելու անկեղծ  ցանկություն, ես չեմ կարող ասել»:

 

You might also like