Մեծ Բրիտանիա. Տղամարդիկ նույնպես ցանկանում են նիհարել ճանապարհորդությունից առաջ

Բրիտանացի տղամարդկանց շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ գլխավոր նախաճանապարհորդական խնդիրը նրանց համար «գարեջրային» փորից ազատվելն է: Բրիտանացիների 51% -ին անհանգստացնում է այս խնդիրը, բայց նրանց 53% -ը չի էլ փորձում ազատվել դրանից, իսկ ամեն երրորդին  չի հաջողվում  նիհարել: Մնացած վախերը բավականին սպասելի և կանխատեսելի են. հարցվածների 48%-ը վախենում է բաց թողնել սպորտային միջոցառումները, իսկ 43%-ը՝ կորցնել գումար: Bonvoyage.co.uk կայքից Սթիվ Քյորթինը, ով անցկացրել է ուսումնասիրությունը, նշել է, որ ինչպես պարզվում է, միայն կանայք չեն, որ անհանգստանում են իրենց արտաքին տեսքի համար ճանապարհորդությունից առաջ, բայց ուսումնասիրության հեղինակների համար զարմանալի է եղել այն փաստը, որ այդքան մեծ թվով տղամարդիկ անհանգստանում են իրենց արտաքին տեսքի համար:

Fat man

Բրիտանացի տղամարդկանց նախաճանապարհորդական վախերն ու մտագոհությունները.

51% – գարեջրային փորը
48 % – սպորտային իրադարձությունները բաց թողնելու վախը
43% – գումարի կորուստը
41% – ուշացումներ աշխատավայրում
40% – վատ եղանակը արտասահմանում
36% – տանը մնացած կենդանիները
27% – հանգստյան օրերին գիրանալը
24% – խնդիրներ երեխաների և հարազատների հետ արձակուրդներին
18% – անպատրաստ անձնագիրն ու վիզան
14% – երեխաներին մշտական զբաղմունք ապահովելը արտերկրում

Fat Man

You might also like