Անսովոր ճանապարհորդություն. հուլիսի ամենաթեժ ուղղությունները (Մաս 3)

Հուլիս ամիսը ճանապարհորդական շրջանի պիկն  է: Որպեսզի հետ չմնաք իրադարձություններից՝ վատնելով ժամանակը հերթերի և փնտրտուքների վրա, կարող եք ծանոթանալ Տուրիստական նորություններ կայքի  կողմից ներկայացվող, ավելի քիչ ծանրաբեռնված ուղղություններին: Դա ընդհանրապես չի նշանակում գնալ փոխզիջման, աշխարհում շատ զարմանալի վայրեր կան, որոնք կարող են մրցել  լեգենդար Էյֆելյան աշտարակի կամ Ազատության արձանի հետ:

Dubrovnik

Էքսկուրսիաներ և ծով Դուբրովնիկում

Խորվաթիայի հայտնի Դուբրովնիկ հանգստավայրում հուլիսը ամենաշոգ և չոր ամիսն է, սակայն  դա հոգնեցնող շոգ չէ, այլ ընդհակառակը, հաճելի: Տեղի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան հին քաղաքն է, որը հարյուրավոր տարիներ չի փոխել իր դեմքը. ահռելի պատեր, առատ ուտեստներով  և թարմ գինով ռեստորաններ, հնաոճ կրպակներ, նավի արհեստանոցներ, ոստրեների ֆերմաներ…Դժվար է հավատալ, որ երբևէ Դուբրովնիկը մրցել է Վենետիկի հետ Եվրոպայի գլխավոր նավահանգստի կոչման համար. չափազանց գավառական և չափված  է դարձել այստեղ կյանքը: Շրջանցելով քաղաքը կարող եք վարձակալել փոքրիկ նավակ և մեկնել նավահանգիստը ուսումնասիրելու, որտեղ 600 տարի առաջ խարսխվել է Եվրոպայի կեսը: Իսկ ծովային ուղևորությունից հետո կարելի է պառկել ավազոտ ափին, որտեղից տեսարան է բացվում դեպի հսկա լեռները:

You might also like