Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Հույսի մասին
Նյու Յորքը ստիպում է մտածել քաղաքակրթությունների փլուզման, Սոդոմի և Գոմորի, աշխարհի վերջի մասին: Աշխարհի վերջն այստեղ անակնկալ չի լինի: Շատերն արդեն խաղադրույք են դրել դրա վրա:
(Սոլ Բելոու)
Նյու Յորք՝ քաղաք, որտեղ բոլորը ապստամբում են, բայց ոչ ոք չի հուսալքվում:
(Հարրի Հերշֆիլդ)