Նյու Յորք. ինչի համար են սիրում կամ ատում (մաս 11)

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն  կարծիք հայտնել  և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք  միևնույն բանի երկու տեսակետը:

New York Skyline

Փոփոխությունների և հաստատունների մասին

Նյու Յորքը քամելեոն է: Նրա դեմքի լայն ժպիտը շատ հեշտությամբ փոխարինվում է արհամարանքով: Նյու Յորքը համերաշխ և անբռնազբոս է և մահացու վտանգավոր, չափազանց մեծահոգի և հիվանդագին ժլատ: Պատրաստ է աջակցել ձեզ, միևնույն ժամանակ՝ ունակ է մեկ րոպեում առանց տատանվելու ոչնչացնել: Իր ճարտարապետությամբ հիշեցնում է բազմաթիվ մանկական խաղալիքների: Այնքան զարհուրելի է, որ հասնում է մի որոշակի ներդաշնակության: Ծաղրում է երկրի ձգողականությանը: Հիշողության մեջ թարմացնում է եռաստիճան կուբիստական կտավները: Նյու Յորքը իրական է: Նա ընդհանրապես թանգարանային տագնապ չի առաջացնում: Այն ստեղծված է կյանքի, աշխատանքի, զվարճանքի և վախճանի համար: Պատմական հուշարձաններ այստեղ չկան: Անցյալը, ներկան և ապագան անցնում են նույն ճանապարհով: Հեղափոխություն է եղել, հոգ չէ, կլինի նաև փոթորիկ: Տեղի զգացում չկա: Այստեղ միլիոնավոր ուղևորներով լցված նավի զգացողություն է: Այս քաղաքը այնքան բազմազան է, որ հասկանում ես. կա անկյուն և այն քոնն է: Մտածում եմ, որ Նյու Յորքը իմ վերջին վճռական քաղաքն է: Այստեղից կարելի է միայն փախչել դեպի Լուսին:

(Սերգեյ Դովլաթով)

New York cheesecake

Նյու Յորքը իմ համար նշանակում է բազմաթիվ տարբեր առարկաներ: Այն հաստատուն կերպով  կապված է չիզքեյքերի հետ, մեծ քանակությամբ չիզքեյքերի.  ինչով ես կարող եմ առաջարկել՝ ռոմով, նարինջով, ընկյուզով, շոկոլադով, իտալական, բոստոնյան և իհարկե նյույորքյան: Նյույորքյան չիզքեյքերը միշտ էլ լավն են եղել, ես մշտապես պաշտում եմ դրանք:
(Դևիդ Ֆրոստ)

You might also like