Մրայա Քերին լողափում ցուցադրել է կառուցվածքը

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերին մեկնել է Իտալիայի լողափերից մեկը, կարծես թե, միայն նրա համար, որ ցուցադրի իր հիանալի կառուցվածքը: 2011 թվականին դստեր և որդու  ծնվելուց հետո աստղը գիրացել էր նվազագույնը 30  կիլոգրամով, բայց այժմ ավելորդ քաշը այլևս նրան չեն անհանգստացնում:

Mariah Carey on the beach

Այս օրերին երգչուհին Իտալիայում զբաղված է տեսահոլովակի աշխատանքներով, որը կներկայացնի հուլիսի 23-ին նոր ալբոմում. հայտնում  է Usatoday.com-ը: Նկարահանումներից զատ՝ 43-ամյա երգչուհին ժամանակ է գտնում նաև լողափային հանգստի համար:

Mariah Carey  on the beach Կապրի կղզու ափին նա զբոսնել է սև փոքրիկ բիկինիով, որը հաջողությամբ ընդգծել է նրա բարեկազմ կառուցվածքը: ԶԼՄ-ները նշում են, որ նրա ընկերախումբը բաղկացած է եղել միայն գործընկերներից, որոնք նույնպես նախանձելի կառուցվածք են ունեցել:

You might also like