Մայիսի ամենաճշտապահ ավիաընկերությունները

FlightStats, Inc.-ը՝ ավիաընկերությունների և օդանավակայանների գլխավոր տեղեկատվական ծառայությունը, հրապարակել է հաշվետվություն ամենաճշտապահ ավիաընկերությունների և լավագույն օդանավակայանների մասին: Մայիսի ամենաճշտապահ ավիաընկերություն է ճանաչվել Finnair-ը, որը թռիչքներ է իրականացրել 93.83%-ով ճիշտ ժամանակին: Ռուսական ավիաընկերությունները այդքան լավ չեն աշխատում, ինչպես ֆիննական ավիափոխադրողը: Լավագույն վճակում այժմ գտնվում է  «Աէրոֆլոտը», որը զբաղեցրել է 13-րդ տեղը՝ նախատեսված ժամանակում իրականացնելով 85.97% թռիչքները:

Finnair-airlines «Տրանսաէրոն» զբաղեցրել է ընդամենը 35-րդ տեղը՝ 78.85%-ով, իսկ ամենավատ տեղում «Յուտեյրն» է՝45-րդ տեղ՝ 69.54%: Ամենաճշտապահ օդանավակայանների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Տոկիոյի օդանավակայանը, որը ճիշտ ժամանակացույցով թռիչքներ է իրականացրել 93.82%-ով: Իսկ ամենավատ իրավիճակում Չինաստանն է: Այս երկրի երեք ամենամեծ օդանավակայանները գտնվում են ցանկի վերջին հորիզոնականներում: Շանհայը ճիշտ ժամանակին իրականացրել է ընդմանեը 35.74%  թռիչքներ, Գուանչժոուն՝ 25.94%, Պեկինը՝ 25.75%:

Tyrolean Airways

Մայիսի ամենաճշտապահ ավիաընկերությունները.
1. Finnair – 93,83%
2. South African – 93.19%
3. Gulf Air – 92.69%
4. ANA – 91.29%
5.EasyJet – 90.42%
6. Japan Airlines – 89.82%
7. KLM – 89.63%
8. SAS – 89.36%
9. Air Europa – 89.28%
10. Tyrolean Airways – 89.06%:

Haneda-Airport-Tokyo

Աշխարհի ամենաճշտապահ օդանավակայանները.
1. Տոկիո – 93,82%
2. Սիեթլ – 88,62%
3. Մյունխեն – 87,15%
4. Մինեապոլիս– 85,00%
5. Շարլոտա– 84,76%
6. Սինգապուր – 84,74%
7. Ֆենիքս – 84,64%
8. Ամստերդամ – 84,59%
9. Ֆրանկֆուրտ – 83,48%
10. Դետրոյթ – 83,30%:

Airport

You might also like