Լավ սնվելը ոչ պակաս հաճելի զբաղմունք է, քան տեսնել այլ երկրների տեսարժան վայրերը: Մենք կազմել ենք ազգային ուտեստների խոհարարական քարտեզը` ամեն երկրից ընտրելով մեկ ուտեստ: Խորհուրդ չի տրվում կարդալ սոված փորով: Իտալական խոհանոցը դժվար է պատկերացնել առանց սիրելի մակարոնի, անգլիական նախաճաշերը հայտնի են ողջ աշխարհին, մյունխենյան երշիկները հայտնի չեն միայն բուսակերներին: Իսկ գիտե՞ք, թե որ քաղաքում է գտնվում այն ռեստորանը, որտեղ մատուցվում է 147 տեսակ բուտերբրոդներ և ոստրեներով կարտոֆիլի ֆրի:
Հյուսիսային Եվրոպա
Աշխարհի ամենահյուսիսային մայրաքաղաքում` իսլանդական Ռեյկավիկում, կարևոր հյուրին հյուրասիրում են վիկինգների հաց` քրքրված շնաձկան մսով: Շնաձկան միսը 6 շաբաթ պահում են հողի մեջ, որպեսզի շնաձկան թունավոր հավելումները «մարինացնեն» միսը, որից հետո ևս 2-3 ամիս այն պահում են չորանոցում: Ստացված անուշահոտ կտորը կտրատում են և համեմում փչացրած մսով: Ուտեստի հետ խմում են բրենիվին, ինչպես նաև՝ կարտոֆիլի և չամանի շնապսով:
Այդպիսի սկզբից հետո մայրցամաքային Եվրոպան կարծես ավելի քիչ դաժան է: Նորվեգիայում դասական է համարվում ֆորիկոլը` շոգեխաշած գառան ոսկորոտ միսը՝ խոշոր կտրատած կաղամբով և սև հատիկ պղպեղով: Տոն օրերին ֆորիկոլը մատուցում են 35-50 աստիճան ակվավիտով` կարտոֆիլի սպիրտ, որը թրմում են հատուկ համեմունքներով: