Samoa Air-ը` աշխարհում առաջին ավիափոխադրողը, որ ավիատոմսեր է վաճառում ըստ ուղևորների կշռի, ներկայացրել է հատուկ բազկաթոռներ ծանրակշիռ ուղևորների համար: Խաղաղօվկիանոսյան ավիաընկերությունը իր ինքնաթիռների սրահներում տեղադրել է հատուկ XL չափսերի բազկաթոռներ այն ուղևորների համար, որոնց քաշը ավել է 130 կգ-ից:
Ավիաընկերության նախագահ Քրիս Լենգտոնը ասել է, որ XL չափսերի բազկաթոռների լայնությունը մեծանում է 12-ից մինչև 14 դույմի, իսկ բազկաթոռները ինքնաթիռներում կտեղադրվեն մինչև այս շաբաթվա վերջ: Նա ABC News-ին ասել է, որ գեր մարդկանց համար սովորական բազկաթոռները այնքան էլ հարմարավետ չեն:
Samoa Air-ի ուղևորները չեն վճարի ինքնաթիռում տեղի համար, այլ կվճարեն ֆիքսված գումար մեկ կգ-ի համար, որը փոփոխվում է ճանապարհի երկարությունից: Մի քանի կարճ տեղական ճանապարհերին ուղևորները կվճարեն մեկ կգ-ի համար համապատասխանաբար 1 դոլար և 4.16 դոլար մեկ կգ-ի համար Սամոայից դեպի ամերիկյան Սամոա: