Կամբոջայի ջունգլիներում հայտնաբերվել է ևս մեկ քաղաք

Կամբոջայի տեսարժան վայրերի զբոսաշրջային քարտեզի վրա մոտ ժամանակներս կարող է հայտնվել ևս մեկ հնագույն կորած քաղաք, որը վերջերս հայտնաբերել են ավստրալիացի հնագետները: Հնագույն Մահենդրապարյադա քաղաքը հայտնաբերվել է հեռակառավարման զգայական տեխնոլոգիայի միջոցով:

Lost city

Ինչպես նշում են հնագետները՝ քաղաքը թաքնված է եղել աշխարհից հազարավոր տարիներ և կարող է դառնալ նույնքան հայտնի զբոսաշրջիկների շրջանում, որքան Անգկոր Վատ տաճարը: Առայժմ հնագետները պետք է որոշեն հնագույն քաղաքի չափերը:

Lost city

Սիդնեյի համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն Դամիան Էվանսը նշում է, որ առայժմ միայն ուրվագծված են հնագույն բնակավայրի սահմանները, որը վերացել է շուրջ 1200 տարի առաջ: Դեռևս, ինչպես հայտնում է e-Travel Blackboard-ը, շրջանում հայտնաբերվել են շուրջ երկու տասնյակ տաճար և քարանձավ, որոնց վրա փորագրված են սրբազան նշաններ:

You might also like