Վենետիկի մոտակա լողափերից մեկում՝ Կաորլեում, Էրազմո անունը կրող լաբրադորը փրկել է խեղդվող 13-ամյա տղայի: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը. դեռահասը հայտնվել է ուժեղ հոսանքի մեջ, որը նրան քշել է ափից հեռու:
Լողափին փրկարար աշխատող լաբրադորը իր հրահանգիչ Մասիմո Սալվադեգոյի հետ նետվել են ջուրը: Միասին նրանց հաջողվել է փրկել տղային. հայտնում է ANSA-ն:
Եվ եթե էրազմոյի համար սա առաջին փորձն էր, ապա Մասիմոն փորձառու փրկարար է: Անցած տարի նա իր մյուս օգնական-շների հետ փրկել է երկու կանանց երեխաների հետ: