Դուբայում զբոսաշրջուհուն վերադարձրել են մոռացված հազարավոր դոլարները

Դուբայում հանգստացող զբոսաշրջուհու բախտը զարմանալիորեն բերել է. նա հյուրանոցում է մոռացել պայուսակը, որի մեջ եղել է 257  հազար դիրհամ  (70 հազար դոլար), իսկ հետո կարողացել է այն ետ ստանալ: Կինը, ում քաղաքացիությունը չի նշվում, հյուրանոցում թողած փաթեթեի մասին հիշել է միայն օդանավակայանում:

 thousands of dollars

Նա անմիջապես զանգահարել է հյուրանոց, որտեղ նրա խնդրանքին շատ լուրջ են վերաբերվել: Զանգի պահի նրա համարն արդեն հավաքված է եղել, իսկ աղբը ոչ միայն տարված է եղել հյուրանոցի ընդհանուր աղբաման, այլև քաղաքային աղբավայրի ճանապարհին է եղել. հայտնում է  Emirates247.com-ը: Ոստիկանները չեն հանձնվել և տակնուվրա անելով աղբը գտել են փողերով լի մոռացված պայուսակը:  Այն ցրված զբոսաշրջուհուն են հանձնել հենց օդանավակայանում:

You might also like