Նյու Յորք. ինչի համար են սիրում կամ ատում

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն  կարծիք հայտնել  և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք  միևնույն բանի երկու տեսակետը:

New York Times Square

Մաքրության մասին

Նյու Յորքը նման է մի երիտասարդի, որը խնամում է սանրվածքը, բայց չի օգտվում զուգարանի թղթից:
(Վիկտոր Ակսենով. «Տխուր բեյբիի փնտրտուքների մեջ»)

Երբ հեռանում եք Նյու Յորքից, անմիջապես աչքի է ընկնում, թե ինչքան մաքուր է մնացյալ աշխարհը: Բայց մաքրությունը բավական չէ:
(Ֆրան Լեբովից)

You might also like