Որպեսզի Ֆիլադելֆիա ճանապարհորդությունը անմոռանալի լինի, տուրիստական ադմինիստրացիան զբոսաշրջիկների համար նոր «գայթակղություն» է մտածել. հնարավորություն լինել բանտում և փորձել իսկական բանտի սննդամթերք: Ատրակցիոնը հասանելի է թանգարանում, որ ստեղծվել է Արևելյան պետական բանտի հիմքի վրա, որն էլ հայտնի է նրանով, որ ավելի վաղ այստեղ ձեռբակալված է եղել լեգենդար գանգստեր Ալ Կապոնեն:
Բանտը փակվել է 1971 թվականին, այնուհետև այստեղ սկսել է աշխատել քրեակատարողական թանգարանը: Ինչպես հայտնում է Dailymail.co.uk-ն` ճաշացանկի մեջ մտնում է ոչ միայն ուտեստները, որոնք մատուցվում են ԱՄՆ-ի ժամանակակից բանտերում, այլ նաև այն ուտեստները, որոնք պատրաստվել են 1930-1940-ական թվականներին: Օրինակ տապակած տավարի միսը աղի հնդկական սոուսով, ճակնդեղով համբուրգերը և անգամ ոչ ախորժելի Nutraloaf խառնուրդը, որով սնվել են առավել դաժան հանցագորություն գործած բանտարկյալները. դրա բաղադրության մեջ մտնում է գրեթե այն ամենը, ինչ չեն կերել մյուս բանտարկյալները. բրինձ, կարտոֆիլ, գազար, կաղամբ, վարսակի փաթիլ, ոլոռ, մարգարին և այլն:
Մեծահասակի համար թանգարանի մուտքի մեկ տոմսի գումարը կազմում է 14 դոլար: Թանգարանում մշտապես անցկացվում է նմանատիպ ակցիաներ զբոսաշրջիկների համար, անգամ գոյություն ունի հատուկ ծրագրեր` նախատեսված ընտանեկան այցելությունների համար: