Շերեմետևո միջազգային օդանավակայանում բացվել է յուրօրինակ սրահ, որը թույլ կտա զբոսաշրջիկներին ազատվել թռիչքի վախից: Կենտրոնի բացումը հնարավոր դարձավ օդային դարպասի ադմինիստրացիայի, «Трансаэро» ավիաընկերության և Աերոֆոբիայի դեմ պայքարի կենտրոնի համագործակցության շնորհիվ:
Նրա ղեկավար օդաչու և ավիացիոն հոգեբան Ալեկսեյ Գերվաշը արդեն երկար տարիներ անցկացնում է դասընթացներ, որոնք օգնում են ուղևորներին չվախենալ թռիչքից: Շերեմետևո օդանավակայանում կենտրոնն աշխատում է` հիմնվելով այս եզակի մեթոդիկայի վրա:
Բացի հոգեբանների հետ խորհրդակցումից, աերոֆոբիայի դեմ պայքարի ծրագիրը ներառում է նաև ֆիլմերի դիտում, խաղեր «վիրտուալ իրականության» բաժնում և այլն: «Թռչում ենք առանց վախի» էքսպրես կենտրոնը աշխատում է Շերեմետևո օդանավակայանի Е տերմինալում հունիսի 11-ից: