Նյու Յորք. ինչի համար են սիրում կամ ատում

Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն  կարծիք հայտնել  և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք  միևնույն բանի երկու տեսակետը:

Brooklyn Bridge NY

Երկնաքերերի մասին

Լուսնի լույսի ներքո «Իմպայրայի» պողպատե գագաթը թվում էր թե ձյունածածկ է: Հոգին սառչում է  այդ  վեհ, մաքրամաքուր շենքի, փայլուն տեսքից, որը նման է արհեստական սառցե ճառագայթների: Մենք երկար ժամանակ գլուխներս վեր պարզած կանգնել էինք: Նյույորքյան երկնաքերերը գիտության և աշխատանքի բնագավառի մարդկանց մոտ, որոնք կառուցել են այդ հրաշալի շենքերը,  հպարտության զգացում են պարգևում: (Իլֆ և Պետրով.  «Մեկհարկանի Ամերիկա»)
Manhattan New York

Ամենահին շրջանը Մանհեթենն է. մի կտոր գրանիտ, ժայռաբեկոր` շրջապատված ջրով, քարից և պողպատից սարդ` նստած կամուրջների սարդոստայնում, թունելներով, խողովակներով և մալուխներով: Չունենալով ընդլայնվելու հնարավորություն, Մանհեթենը սլացավ վեր, ուտելով իր մարմինը և կառուցելով նոր տներ հների տեղում` բարձրանալով դեպի վեր, և դեռևս այնքան էլ բարձր չէ, քանի որ մարդկանց կրկին տեղը չի բավականացնում:  (Հարրի Հարիսոն, «Տեղափոխվել»)

You might also like