Բրիտանական հեռուստաընկերությունում արգելել են ցուցադրել գովազդը, որտեղ «Մալիբուի փրկարարներ»-ի աստղ և փարթամ սիլիկոնե կրծքերի տեր 45-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է բիկինին հագին և սերուցքով պատված: Գովազդը, որը ուղղված է ինտերնետային ծառայություններից մեկի խթանմանը, արգելվել է «կանանց նվաստացման» պատճառով. այս կարծիքին է հանգել Գովազդային ստանդարտների բրիտանական գործակալությունը:
Տեսանյութն ունի երկու սյուժետային գիծ: Ինչպես հայտնում է Worldru.ru-ն` սկզբում Պամելան հանդես է գալիս գործարար կնոջ դերում, ով մասնակցում է ժողովի` շրջապատված տղամարդկանցով: Հանկարծ մասնակից տղամարդկանցից մեկը սկսում է պատկերացնել Պամելային և մյուս գործընկերուհուն լողափային անսանձ մթնոլորտում: Գովազդային ստանդարտների բրիտանական գործակալությունը (the Advertising Standards Authority in the UK) վստահ է, որ գովազդը կվիրավորի իգական սեռին, քանի որ Պամելան հանդես է գալիս որպես երևակայության առարկա գործնական հանդիպման ժամանակ: Դա ցույց է տալիս, որ տղամարդիկ իրենց գործընկերուհիներին դիտարկում են որպես սեքսուալ օբյեկտներ:
Սկզբում գովազդը արգելվել էր ցուցադրել երեկոյան տասից առաջ: Բայց հետո ի պատասխան հեռուստադիտողների բողոքների` այն առհասարակ հանվել է եթերից: Միևնույն ժամանակ, 12newsnow.com-ի տվյալներով, գովազդային հոլովակը նկարահանվել է մի քանի տարի առաջ և ցուցադրվել է Ավստրալիայում: Ոչ մի խնդիր կամ բացասական կարծիք այն այնտեղ չի առաջացրել: