Հեռուստամեկնաբան Վլադիմիր Պոզները մեկ անգամ ասել է. «Նյու Յորքը իր հանդեպ անտարբերություն թույլ չի տալիս. նրան կամ սիրում են կամ ատում, միջինը չկա»: Նյու Յորքի մասին խոսքերը միշտ սուր են. անհրաժեշտ է միայն կարծիք հայտնել և այդ դեպքում անպայման կգտնվեն մարդիկ, որոնց ձեր ասածը դուր չի գա: Ահա ինչ են մտածել և ասել Նյու Յորքի մասին տարբեր ժամանակներում նշանավոր մարդիկ: Որպեսզի պահենք ներդաշնակությունը, մենք կներկայացնենք միևնույն բանի երկու տեսակետը:
Կյանքի ռիթմի մասին
Նյու Յորքը այն քաղաքներից չէ, որտեղ մարդիկ դանդաղ են շարժվում: Մեր կողքով մարդիկ ոչ թե քայլում, այլ վազում էին: Եվ մենք նույնպես սկսեցինք վազել: Այդ պահից սկսված մենք չկարողացանք կանգ առնել: Նյու Յորքում մենք ապրել ենք մեկ ամիս և անընդհատ շտապել ենք ինչ-որ տեղ: Ընդ որում` մենք այնքան զբաղված և գործունյա տեսք ունեինք, որ մեզ կարող էր նախանձել նույնիսկ Ջոն Պիրպոնտ Մորգան կրտսերը: Այդ տեմպով նա կարող էր այդ մեկ ամսում վաստակել մեկ միլիոն վաթսուն դոլար: (Իլֆ և Պետրով. «Մեկհարկանի Ամերիկա»)
Նյու Յորքը փոխվել է: Այն հիմա Բոսթոնին է նման: Ամեն ինչ իր տեղում, հանգիստ և ճիշտ: Այստեղ այլևս չկա այն մեծ Քաոսը, որ եղել է վաթսունական թվականներին: Բայց քաղաքը դեռ կենդանի է: Համենայնդեպս, Դուք դեռ կարող եք տեսնել մարդկանց, ովքեր նստում են պատուհանի առջև և նայում դուրս այնպես, ինչպես դա եղել է նախկինում: (Beastie Boys խումբ)