Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է հնարավոր մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և վիշապների հետ, կամ որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:
Չիանգ Մայ Կենդանաբանական այգի, Թայլանդ
Չիանգ Մայը Թայլանդի խոշորագույն և առավել հայտնի կենդանաբանական այգին է: Այստեղ բնակվում է 106 տեսակի կաթնասուններ, 31 տեսակի սողուններ և 257 տեսակի թռչուններ: Ամենամեծ «աստղերը» կաթնասունների մեջ պանդաների զույգն է, որոնց բերել են Չինաստանից: Այժմ այդ պանդաները մեծանում են ապակե տաղավարում, որի պատերին ամրացված է 6 վեբ տեսախցիկներ, այնպես որ ձեր սիրելի կենդանիներին կարող եք նայել նաև տանից, չնայած դա նույնը չէ:
Կենդանաբանական այգին հիմնադրել է ամերիկացի ոստիկանը, որը եկել է այստեղ ինչ-որ օգտակար բան սովորեցնի թայլանդցի սահմանապահներին, իսկ դրա փոխարեն նա սկսեց վայրի կենդանիների հավաքածու կազմել: Թայական անտառտնտեսության դեպարտամենտը գնահատել է նրա ջանքերը և 1955 թվականին 60 հա տարածք է տրամադրել կենդանաբանական այգի ստեղծելու համար: Չիանգ Մայում բացի դրանցից կա նաև կենդանիների մանկապարտեզ, լճի մոտ հանգստի գոտի և քամպինգի համար վայր, որպեսզի հնարավոր լինի մնալ գիշերը կենդանաբանական այգում: