Տաք սուրճը ավիաընկերությանը հասցրել է դատարան

Տեխասցի մի զբոսաշրջուհի դատական գործ է սկսել United Continental ավիացիոն հոլդինգի դեմ: Ըստ հայցվորի հայտարարության` 2011 թվականին Մադրիդից Նյու Յորք թռիչքի ժամանակ նա այրվել է թափված սուրճից: Միջադեպը տեղի է ունեցել Continental Airlines-ի չվերթի ժամանակ` մինչև այս ավիաընկերությունը մի քանի ուրիշ ավիաընկերությունների հետ մտել է հոլդինգի մեջ: Այնուամենայնիվ, այժմ պատասխանողի դերում հանդես է գալիս հենց գլխավոր ընկերությունը: Ուղևորուհի Լուրդես Սերվանտեսը վստահեցնում է, որ թռիչքի ժամանակ բորտուղեկցորդը սուրճը դրել է իր սեղանիկին, և այդ ժամանակ առջևում նստած ուղևորը կտրուկ հետ է հրել իր բազկաթոռը:

United Continental

Արդյունքում, տաք սուրճով բաժակը շրջվել է տուժածի ոտքերին: Իրավիճակը սրում է այն փաստը, որ Սերվանտեսը տառապում է ցրված սկրելոզով: Դա սահմանափակում է նրա ինքնուրույն շարժունակությունը, և նա չի  կարողացել  խուսափել թափվող սուրճից ու ստացել է ծանր այրվածքներ: Նա անցել է երկարաժամկետ բուժում, որի ավարտից հետո անգամ ոտքերին մնացել են այրվածքի սպիներ. գրում է Dailymail.co.uk-ն: Այդ պատճառով միջադեպից երկու տարի անց զբոսաշրջուհին որոշել է պատասխանատվության կանչել ավիաընկերությանը` հիմնական մեղավորին:

Hot coffee

Լուրդեսը կարծում է, որ բորտուղեկցորդը չպետք է սուրճը դներ սեղանիկին, այլ պետք է տար հենց իր ձեռքը: Այդ դեպքում առջևի նստատեղի հետ խնդիրներ չէր լինի: Սերվանտեսը իր թե ֆիզիկական, թե բարոյական վնասը գնահատել է 170 550 դոլար. դա առավելագույն գումարն է, որը, ըստ օրենքի, կարող է վճարել ավիաընկերությունը ուղևորին այս կամ այն պահանջ ներկայացնելու դեպքում: Դատական գործընթացը նոր է սկսվել:  United Continental հոլդինգի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ անել:

You might also like