Հունիսի իրադարձությունները. թատրոններ, յոգա և ոստրեներ

Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:

welcome june

Ուիմբլդոն

24 հունիս — 7 հուլիս, Ուիմբլդոն, Մեծ Բրիտանիա

Ավանդական սերուցքով ելակ, շամպայն, լավ ընկերախումբ և գեղեցիկ խաղ. Ուիմբլդոնը այն մրցաշարն  է, որը երբեք չի  հիասթափեցնում: Երկու շաբաթ աշխարհի լավագույն ռակետները պայքարում են մարզադաշտից գավաթով կամ ափսեով դուրս գալու համար, ինչպես նաև` բոլոր սպորտային ամսագրերի շապիկին հայտնվելու, միլիոնավոր մարդկանց կուռքը դառնալու և մի քանի հարյուր հազար ֆունտ շահելու համար:

Wimbledon

You might also like