Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է հնարավոր մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և վիշապների հետ, կամ որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:
Երուսաղեմի Բիբլիական կենդանաբանական այգի
Բիբլիական կենդանաբանական այգին գտնվում է գեղատեսիլ հարթավայրում` Երուսաղեմի հարավ-արևմուտքում: Այստեղ կան և կանաչ բացատներ, և ջրվեժներ, և լճեր, և 200 տեսակի թռչուններ, որոնց թվում հազվադեպ հանդիպող տեսակներ էլ կան: Նոյան տապանի կենդանիների հետնորդները ևս այստեղ են. վագրեր, կապիկներ, կոկորդիլոսներ, արջեր, օձեր, ֆլամինգոներ, կենգուրուներ և այլ կենդանիներ, որոնք ապրում են 25 հա մակերես ունեցող տարածքի վրա:
Ի թիվս այլ բաների` այստեղ կա պինգվինների ակվարիում, ինչպես նաև փղեր, որոնց վրա կարող է շրջել միայն մրցույթի հաղթողը, որն էլ կազմակերպվում է ամենօրյա ներկայացումների ընթացքում: Բիբլիական կենդանաբանական այգում մշտապես անցկացվում են երաժշտական փառատոններ և բնության մասին հետաքրքրիր ֆիլմերի ցուցադրումներ: Այստեղ կա նաև մասնավոր երկաթգիծ, որը թույլատրում է այցելուներին լինել այգու բոլոր մասերում: