Աշխարհի 10 լավագույն կենդանաբանական այգիները. Ռանուա, Ֆինլանդիա

Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է  հնարավոր  մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և  վիշապների հետ, կամ  որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա:

Ranua zoo

Ռանուայի կենդանաբանական այգի

Ռանուայի կենդանաբանական այգին գտնվում է Ֆինլանդիայում, ավելին` այն աշխարհի ամենահյուսիսային կենդանաբանական այգին է: Անցյալ տարի Ռանուան դարձավ այն կենդանաբանական այգիներից մեկը, որտեղ սպիտակ արջերը բազմացան անազատության մեջ, իսկ դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Բացի նրանցից այստեղ բնակվում են նաև մոտավորապես 60 տեսակի հյուսիսային կենդանիներ. գորշ արջեր, եղջերուներ, եղնիկներ, բազմաթիվ օձեր, թռչուններ և այլն:

Ranua zoo

Թռչուններին այստեղ անգամ վանդակների մեջ չեն պահում, պարզապես թռչնաբույները կախում են ծառերից: Հատկապես շատ լավ է այցելել Ռանուա Սուրբ Ծննդի նախաշեմին. բացի իսկական կենդանիներից այստեղ հայտնվում են նաև տեղի վարպետների ձեռքով պատրաստված կենդանիների քանդակները, ամեն ինչը ողողված է տոնական լույսերով, և իհարկե այցելում է նաև Սանտա Կլաուսը: Ավելի ճիշտ, այստեղ նրան անվանում են Յոլո-Պուկի և նա ամենաիրականն է, չէ որ սա Լապլանդիան է:

You might also like