Ավստրալիայի Սիդնեյի սրճարաններից մեկը այցելուներին գրավելու համար մտածել է անսովոր ակցիա. պատվերի համար վճարելու փոխարեն այցելուները կարող են պարզապես համբուրվել: Metro ST James սրճարանի առաջարկը կգործի հունիսի ընթացքում առավոտյան 9-ից 11-ը և կտարածվի միայն մեկ գավաթ սուրճի վրա. մնացած ուտեստների համար պետք է վճարել գումարով:
Սրճարան պետք է գալ երկուսով. մատուցողները չեն համբուրվի այցելուների հետ, որքան էլ դա հիանալի թվա: Ընդ որում, այցելուներին զգուշացնում են, որ համբույրը պետք է լինի իսկական, այլապես չի ընդունվի:
Սրճարանը բացվել է երեք ամիս առաջ. հայտնում է News.com.au-ն: Ակցիան, որը նախատեսված է շատ այցելուներ գրավելու համար, արդեն գրավել է ուշադրություն, առաջին հերթին` օտարերկրացի երիտասարդների շրջանում: