Բարսելոնի հյուրանոցների Ձեղնահարկների շաբաթը երրորդ անգամ կանցկացվի հունիսի 1-ից 8-ը: Քաղաքի ընդհանուր առմամբ 51 հյուրանոցները կներկայացնեն ավելի քան 180 խոհարարական, մշակութային և ժամանցային միջոցառումներ: Բարսելոնի Ձեղնահարկների շաբաթվա շնորհանդեսին հյուրանոցների ասոցիացիայի տնօրեն Ժորդի Կլոսը պարզաբանել է 2013 թվականի տոնի մանրամասները: Այս տարի միջոցառումների ծրագիրը ընդլայնվել է երեք օրով` անցած տարվա համեմատ: Կազմակերպիչները ակնկալում են, որ հյուրանոցների ձեղնահարկ այս տարի կայցելեն 20 000 մարդ:
Ընդ որում, անցած տարվա փորձից ելնելով, նրանց մեծամասնությունը կլինեն տեղաբնակները: Բարսելոնի Ձեղնահարկների շաբաթը հիանալի հնարավորություն է տալիս այցելել քաղաքի հյուրանոցների բաց հրապարակներում ներկայացված բարերն ու ռեստորանները: Մասնակիցների մեծամասնությունը չորս-հինգաստղանի հյուրանոցներն են: Շաբաթվա շրջանակներում հյուրանոցները միջոցառումներ են անցկացնում այցելուների համար, օրինակ` տապաս պատրաստելու վարպետության դասեր հայտնի խոհարարների կողմից, գինու համտեսումներ և երաժիշտների ու դիջեյների կենդանի կատարումներ: Եվ այս ամենը շատ մատչելի գներով. օրինակ` Hotel Indigo-ն առաջարկում է հեղինակային տապաս և մեկ գավաթ Torres գինի ընդամենը վեց եվրոյով: