Լոնդոնը ճանաչվել է շոփինգի մայրաքաղաք

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչվել է գնումների համար լավագույն եվրոպական քաղաքը: Այսպիսին է Economist Intelligence Unit կազմակերպության կողմից անցկացրած ուսումնասիրության արդյունքները: Բրիտանական մայրաքաղաքին հետևում են Բարսելոնան ու Մադրիդը, Փարիզն ու Հռոմը: Շոփինգամոլների համար քաղաքների գրավչության աստիճանը սահմանվում է 38 չափանիշներով` բուտիկների և առևտրի կենտրոնների քանակով, դրանց տեղակայման հարմարավետությամբ, թեմատիկ բազմազանությամբ, հայտնի ապրանքանիշերի արտադրանքի առկայությամբ, գնային մակարդակով, զեղչերով և այլն: Հաշվի է առնվում նաև զբոսաշրջիկների այցելությունները տվյալ քաղաք:

Ուսումնասիրվել է նաև ծառայության որակը, մասնավորապես` օտար լեզուների իմացությունը, ինչպես նաև`  հարակից ենթակառուցվածքները` հարմարավետ հյուրանոցների առկայությունը, փոխադրամիջոցները, բարձրակարգ ռեստորանները, մշակութային հանգստի հնարավորությունը: Վարկանիշային ցուցակում քաղաքի դասակարգման համար հաշվի է առնվել նույնիսկ եղանակային պայմանները:

Այս ուսումնասիրությունը եղել է միջազգային խոշորագույն Global Blue օպերատորի պատվերը, որը իրականացնում է ԱԱՀ-ի փոխհատուցման ծառայություն: Ընկերությունում կարծում են, որ այսպես կոչված «առևտրային նպատակներով զբոսաշրջությունը» գնալով վերելք է ապրում: Չնայած դրան` հանգստի  ու առևտրի համար գրավիչ քաղաքների միջև կան շատ տարբերություններ: Օրինակ` Փարիզը առաջատարն է զբոսաշրջային մեգապոլիսների ցուցակում, իսկ որպես շոփինգի կենտրոն` այն զբաղեցնում է չորրորդ տեղը: Սա պայմանավորված է, մասնավորապես, տեղական հյուրանոցների չհիմնավորված բարձր գներով:

You might also like