Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:
Յոգայի փառատոն
13–16 հունիս, Բեռլին, Գերմանիա
«Շները», «կոբրաները», «ծառերը» և «ռազմիկները» այստեղ յուրաքանչյուր քայլափոխին են. ոմանք առաջին անգամ են յոգայի որևէ դիրք ընդունում, ոմանք էլ` ներկայացնում են բարդ ակրոբատիկ համար: Բեռլինյան յոգայի փառատոնի գլխավոր հմայքը մթնոլորտն է, այստեղ գրեթե բոլորը իրար հետ երկար տարիներ ծանոթ են: Յուրաքանչյուր օրը պետք է սկսել լուսաբացից և օրը ավարտել կեսգիշերին, և ողջ օրը զբաղվել յոգայով, երգեր երգել, լսել կենդանի երաժշտություն. սկսած հնդկական երգերից, վերջացրած` կիթառային կատարումներով, փորձի փոխանակում անել ուսուցիչների հետ, ձեր առջև բացել նոր հորիզոններ և ոգեշնչվել: Նամաստե: