Եգիպտոսում տհաճ իրավիճակի մեջ են հայտնվել Վրաստանի զբոսաշրջիկները. լողափային պահակախմբին թվացել է, որ մի խումբ հանգստացողներ նկարահանում են անպարկեշտ բովանդակությամբ ֆիլմ: Բոլոր մասնակիցները ձերբակալվել են համապատասխան մեղադրանքով:
Մերկ տղամարդկանց և կանանց խմբին նկատել է պահակներից մեկը անմիջապես նկարահանման ընթացքում. հայտնում է Asiareport.ru-ն: Մինչդեռ նկարահանված տեսանյութի ուսումնասիրության համաձայն` այն չի պարունակել պոռնոգրաֆիայի ոչ մի ակնարկ: Իսկ մերկ տղամարդիկ և կանայք հատուկ առանձնացել են Հուրգադայի մոտ գտնվող կղզու արգելանոց. այնտեղ ոչ ոք նրանց տեսնել չէր կարող: Ինչպես հետո պարզվել է` վրացի զբոսաշրջիկների ձերբակալությունը թյուրիմածություն է եղել:
Ձերբակալվածների մոտից առգրավված լուսանկարներն ու տեսանյութերը պարունակել են միայն ստորջրյա գեղեցկությունների և Եգիպտոսի տեսարժան վայրերի նկարահանում, իսկ մերկ զբոսաշրջիկները եղել են «բնության հետ միասնություն կազմելու համար»: Զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչները արդեն ներողություն են խնդրել ձերբակալվածներից. հայտնում է MigNews.com-ը: Նաև նախատեսվում է դատական գործ սկսել զբոսաշրջիկներին ձերբակալողների դեմ: