Աշխարհի 10 լավագույն կենդանաբանական այգիները. Լոնդոն

Եթե լինենք անկեղծ. մենք մեծահասակներս կենդանաբանական այգին սիրում ենք ոչ պակաս, քան երեխաները, երբեմն նաև ավելի շատ: Չէ որ այնտեղ կարելի է ոչ միայն տեսնել առյուծներին, ընձուխտներին, կապիկներին և փղերին, այլև, օրինակ` թռչել օդապարիկներով, դիտել հետաքրքիր ֆիլմեր բնության մասին կամ անգամ ներկա գտնվել երաժշտական փառատոնին: Որտեղ է  հնարավոր  մոտիկից ծանոթանալ սողունների, դինոզավրերի և  վիշապների հետ, կամ  որ կենդանաբանական այգում հնարավոր կլինի գիշեր անցկացնել: Ահա, ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր և ամենաանհավանական կենդանաբանական այգիները, որտեղ հաստատ չեք ձանձրանա: 

London zoo

Լոնդոնի կենդանաբանական այգին

Լոնդոնյան կենդանաբանական այգին  լիարժեք իրավունքով բացում է մեր տասնյակը, քանի որ այն համարվում է աշխարհի ամենաառաջին հասարակական կենդանաբանական այգին: Երբ այն 1828 թվականին բացվեց, ոչ մի կենդանի չէր էլ կարող պատկերացնել, որ արդեն 1847 թվականին իրենց բացի գիտնականներից, որոնք այցելում էին կենդանաբանական այգի հետազոտությունների համար,կայցելի նաև հասարակության լայն զանգվածը: Այն բանից հետո, երբ կենդանաբանական այգին բացեցին այցելուների առաջ, նորամուծությունները չավարտվեցին: Հենց այստեղ առաջին անգամ բացվեցին առաջին սերպենատրիումները, աքվարիումները, ինսեքտարիումները և մանկական կենդանաբանական այգին (այն իմաստով չէ, որ այնտեղ երեխաներին են ցույց տալիս):

London zoo

Այսօր այստեղ ավելի քան 16 000 տեսակ կենդանիներ կան, որոնցից  700-ը հատուկ տեսակներ են, որոնց մեջ կան հազվադեպ հանդիպող  օկապի, վարդագույն աղավնիներ, գետաձիեր և այլն: Հատկապես հարկ է նշել  պինգվինների լողավազանի մասին, որը այնպես է կառուցված, որ նրանց հնարավոր է հեետևել և վերևից և ներքևից` սուզվելով լողավազանի տակ: Աքվարիումը, որը նախկինում անվանվել է «ջրային պահոց», ներկայացել է  հազվադեպ հանդիպող ծովային կենդանիներով, օրինակ`  ծովային ձիեր և ձկներ, որոնք պատկանում են մասնավոր սեփականատերերի. տանը հնարավոր չէ ստեղծել հարմար պայմաններ նրանց պահելու համար, իսկ Լոնդոնի այս  գազանանոցում դա շատ հեշտ է:

You might also like