Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:
El Colacho
2 հունիս, Բուրգոս, Իսպանիա
Սրտացավ մայրերին էկրանների մոտից տարեք մի կողմ. այս իսպանական փառատոնը, որը անցկացվում է Բուրգոս քաղաքում 1620 թվականից, կարող է նրանց մոտ առաջացնել չափազանց մեծ անհանգստություն: Բանն այն է, որ հունիսի 2-ին Քրիստոնեական մարմնի և արյան տոնն է, որին մասնակցում են 12 ամսեկան երեխաները, որոնք էլ մաքրվում են մեղքերից: Երեխաներին պառկեցնում են ներքնակների վրա, որոնց վրայով պետք է թռչի դեղին-կարմիր սատանայի հագուստով, դիմակով և մտրակով տղամարդը: Ի դեպ, այդ երեխաները, ինչպես որ հարկն է, անգամ չեն էլ հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում, ավելի շատ անհանգստանում են իրենց մայրիկների համար, քան իրենց վրայով թռչող տղամարդկանց: Եվ այսպես, քանի որ սատանաներ են ընտրվում միայն ամենաուժեղ և առույգ տղամարդիկ, ապա ոչ մի երեխա չի վնասվում այդ տոնի ընթացքում: