Ռասել Քրոուն ծանոթություններ է հաստատում լողափում

Անցած շաբաթ հայտնի հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին կարելի էր տեսնել Միկոնոս հունական կղզում: 49-ամյա Քրոուն վաղուց հայտնի է` որպես սրտակեր, այդ պատճառով հիմա էլ, հայտնվելով լողափին, նա  անմիջապես իրեն ընկերախումբ է գտել: Քրոուն միանգամից մոտեցել է երիտասարդ աղջիկների խմբին, ովքեր արդեն րոպեներ անց ուրախ ծիծաղել են նրա կատակների վրա` ձգտելով ավելի մոտ նստել նրան. հայտնում է  Golos.ua-ն:

Russell Crowe Vacations in Mykonos

Լողափային օրվա ավարտին դերասանը նրանցից մեկին հրավիրել է թանկարժեք ռեստորան: Պապարացիները այս զույգին նկատել են նաև հաջորդ օրը: Երիտասարդ շիկահերը շրջել  է դերասանի հետ կվադրոցիկլով, որից հետո նրանք միասին զբոսնել են լողափում: Ի դեպ, հանգստավայրում Քրոուն միայն սիրային հաճույքներով չի տարվել:

Russell Crowe Vacations in Mykonos

Նա բարձր է գնահատել Էգեյան ծովի այդ առողջարանային կղզու զբոսաշրջային հնարավորությունները` այդ մասին համացանցում գրելով. «Ինչպե՞ս  է պատահել, որ ավելի վաղ  ես այստեղ չեմ եղել: Ինչպիսի~ գեղեցկություն: Ես անպայման կվերադառնամ այստեղ»: Ռասել Քրոուն հայտնի է «Գլադիատոր» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, որի համար «Օսկար» է ստացել: Մոտ ապագայում էկրան կբարձրանա «Պողպատե մարդը» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը:

Russell Crowe Vacations in Mykonos

You might also like