Հունիսի իրադարձությունները. թատրոններ, յոգա և ոստրեներ

Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:  welcome june

Հոլանդական փառատոն

1–26 հունիս, Ամստերդամ, Հոլանդիա  

Այս ամառվա գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը հոլանդական փառատոնն է, որը հանդիսատեսին կծանոթացնի թատրոնի ամենանշանավոր ժամանակակից ներկայացումների և մարդկանց, երաժշտության, օպերայի և տեսողական արվեստների հետ: Լա Սկալայի մենակատարներից մինչև էքսպերիմենտալ բրուքլինյան ներկայացումներ. դա է մեկ ամսվա միջոցառումների խճանկարը, որը այդ կերպ ցույց կտա այն ամենը, ինչ կատարվել է համաշխարհային մշակույթում մեկ տարվա ընթացքում: Ընտրության հիմնական չափանիշը, որով ղեկավարվել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Պիեռ Աուդին,  տեսողական մշակույթի հատուկ մակարդակն է, որը ունակ է զարմացնել անգամ հոլանդացի ամենաքմահաճ հանդիսատեսին:

Holland Festival

You might also like