Թայլանդի մայրաքաղաքը, որտեղ գալիս են զբոսաշրջիկները մինչև երկրի հայտնի լողափեր մեկնելը, ճանաչվել է № 1 -ը օտարերկրացի զբոսաշրջիկների նշանակման վայրերի շրջանում` Global Destination Cities Index-ի 2013 թվականի կանխատեսումներով: Բանգկոկը այս տարի սպասում է 15.98 միլիոն զբոսաշրջիկի, իսկ կանխատեսման երկրորդ տեղում Լոնդոնն է` 15.96 միլիոն զբոսաշրջիկներով:
Անցած տարի Բրիտանիայի մայրաքաղաքը առաջին տեղում էր` 15.5 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկներով: Այս ցուցանիշը կազմվում է ամեն տարի` սկսած 2010 թվականից, և այս տարի առաջին անգամ առաջին տեղը զբաղեցրել է ասիական քաղաքը: Լավագույն հնգյակի մյուս քաղաքներն են` Փարիզը, Սինգապուրը և Նյու Յորքը: Լոնդոնը գլխավորում է եվրոպական քաղաքները, իսկ նրան հաջորդում են Փարիզը, Ստամբուլը, Բարսելոնը և Միլանը: