Աշխարհի ավիաընկերությունների էկոնոմ դասի 10 ամենավատ սրահները

Դուք երբևէ ստիպված եղե՞լ եք նստել նեղ, անհարմար նստատեղում, արմունկներով հրմշտել հարևանին և թափել սնունդը սեղանիկի վրայից: Շատերը, ովքեր ճանապարհորդել են էկոնոմ դասով, գիտեն, որ դա այնքան էլ զվարճալի չէ: Իհարկե, ոչ միշտ է էկոնոմ դասը այսպես վատ, բայց անհարմար սրահները և ցածրորակ ծառայությունները հանդիպում են բավականին հաճախ: Skytrax-ը անվանել է տասը ամենավատ ավիաընկերությունները աշխարհում, որոնց էկոնոմ դասի սրահները ավելի հարմար են խոշոր եղջերավոր անասունների, քան ուղևորների տեղափոխման համար. գրում է  News.com.au-ն: Գնահատելիս հաշվի են առել նստատեղի հարմարավետությունը, սննդի որակը, ժամանցը ինքնաթիռում, մաքրությունը, սրահի պայմանները և սպասարկման  որակը:

economy class

Աշխարհի ավիաընկերությունների   10 ամենավատ էկոնոմ դասերը.

1. Turkmenistan Airlines (30.8)
2. Sudan Airways (33.3)
3. Ukraine International Airlines (36.3)
4. Uzbekistan Airways (37.5)
5. Air Koryo (39.2)
6. Bulgaria Air ( 41.8)
7. Rossiya Airlines (42.7)
8. Iceland Express (2.8)
9. Tajik Air (43.3)
10. Syrian Air (44.8)

You might also like