ԱՄԷ. Տիեզերական հյուրանոց կհայտնվի Էմիրություններում

Մերձավոր Արևելքը կդառնա նոր Space Hotel հյուրանոցի տունը: Նոր հյուրանոցի հասցեն կարող են դառնալ թագավորության երեք քաղաքները` Դուբայը, Աբու Դաբին և Դոհան. հայտնում է Emirates 24 | 7-ը: Mobilona ընկերությունը անցած շաբաթ հայտարարել է սպա սրահով, զրոյական ձգողականությամբ և ուղղահայց աերոդինամիկայի թունելով 300-մետրանոց «Mobilona Space Hotel»-ի շինարարության մասին:

«Mobilona Space Hotel»

Հյուրանոցը նախատեսվում է կառուցել Բարսելոն արհեստական կղզու վրա: Հյուրանոցի հայեցակարգը պարզ է. հյուրերը կարող են ճանապարհորդել հեռավոր գալակտիկաներ` մնալով Երկիր մոլորակի վրա: Նման հյուրանոցներ ընկերությունը մտադիր է կառուցել նաև  Լոս Անջելեսում և  Հոնկոնգում: Հյուրանոցի պատուհանները իրենցից կներկայացնեն թափանցիկ, ապակե էկրաններ, որոնց վրա, հյուրերի ցանկությամբ, հնարավոր կլինի տեսնել տիեզերական տարածությունը, կամ միացնել այն նորմալ ռեժիմի և տեսնել շրջակա միջավայրը:

Mobilona Space Hotel

Ընկերությունը մտադիր է վաճառել հյուրանոցի սուիթները 495,000-ից  2.6 միլիոն եվրո գումարով, իսկ պենթհաուզների արժեքը կհասնի  3.9-ից մինչև  20 միլիոն եվրո: Մեկ գիշերը հյուրանոցում կարժենա 300-ից 1500 եվրո, իսկ թայմշեյրի շաբաթը կարժենա 20 000 եվրո:

You might also like