Զբոսաշրջիկները պատահաբար պիկնիկ են կազմակերպել սառցաբեկորի վրա

Չորս ամերիկացի զբոսաշրջիկ, ովքեր պիկնիկ են կազմակերպել Իսլանդական լճի սառույցների վրա, պատահաբար կտրվել են ափից. սառցի մի կտորը պոկվել է, վերածվել սառցաբեկորի և սկսել շարժվել դեպի լճի կենտրոնը: Դա տեղի է ունեցել արդեն այն բանից հետո, ինչ խումբը տեղադրել է պիկնիկի սեղանն ու աթոռները. հայտնում է Ինտերֆաքսը: Զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է թռչել սառցաբեկորից դեպի ափը և օգնություն կանչել: Երբ ժամանել են փրկարարները, սառցաբեկորը արդեն ափից տասը մետր հեռավորության վրա է եղել:

Tourists accidentally had a picnic on the iceberg

«Շատ ծիծաղելի էր տեսնել նրանց աթոռներին նստած սեղանի շուրջը սաեցաբեկորի վրա: Ակնհայտ էր, որ նրանք չէին գիտակցում իրավիճակի ամբողջ լրջությունը: Եթե սառույցը շրջվեր, նրանք կհայտնվեին սառցե ջրում` առանց փրկության հույսի»,- մեջբերում է News.sky.com-ը փրկարարներից մեկի խոսքերը: Բարեբախտաբար, ամեն ինչ դրան չհասավ, և բոլոր չորս զբոսաշրջիկները փրկվեցին: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանությունից, բայց որոշվել է դժբախտ զբոսաշրջիկներին պատասխանատվության չկանչել: Ֆյալսարլոն  (Fjallsarlon) հայտնի է Իսլանդիա եկող զբոսաշրջիկների շրջանում իր բնապատկերներով, հսկա սառույցներով և անհամար սառցաբեկորներով, որոնք լողում են լճի վրա: Ամբողջ Իսլանդիայում տարեկան  շուրջ 20  զբոսաշրջիկ հայտնվում են նման վտանգավոր իրավիճակներում սառցե լճերի շրջանում:

You might also like