Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Քաղաքակրթությունից հեռու գնալ և բնության գրկում ապրել ցանկացողները կարող են տեղավորվել Ավստրիայում` ալպիական մարգագետիններում գտնվող էկոլոգիապես մաքուր ֆերմաներում: Երկու հիմնական տարբերակ կա արձակուրդները անցկացնելու համար` կամավոր և ճանապարհորդական: Կամավորները պետք է ներկեն ցանկապատերը, կերակրեն ոչխարներին, լողացնեն ձիերին… ընդհանուր առմամբ ջրային մարգագետնում անվճար սնունդի և բնակվելու դիմաց հարկավոր է լինում զբաղվել մշտական գյուղատնտեսական աշխատանքներով: Ճանապարհորդական տարբերակով ուղևորին սպասվում է հեծանվավարություն, ձկնորսություն, նավարկություն, ձիավարություն, ազգային այգիների հետազոտություն, լեռնագնացություն, գոլֆ և անգամ յոգա: