Որքան կարելի է վճարել հինգաստղանի հյուրանոցի մեկ համարի համար և արդյոք կա արժեքի սահմանափակում: Աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցային համարը հայտնաբերվել է Շվեյցարիայում: Ժնևի President Wilson հինգաստղանի հյուրանոցի Royal Penthouse Suite-ում մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել ավելի քան 50 հազար եվրո:
Բայց չնայած բարձր գնին` շվեյցարական շքեղությունը զգալ ցանկացողների պակաս երբեք չի լինում: Շքեղ President Wilson հյուրանոցը գտնվում է Շվեյցարիայի Ժնևյան լճի ափին: Ամենաթանկարժեք համարի` Royal Penthouse Suite-ի պատուհանից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք, Մոնբլան և Ալպեր: Միայն մեկ գիշերն այստեղ հյուրին կարժենա 65 հազար դոլար (50 530 եվրո): Դե իսկ շաբաթը` 455 հազար դոլար:
Այդ գնով կարելի է երկու ննջասենյակ ունեցող բնակարան գնել Ալպերում: Բայց շքեղության սիրահարներին անգամ դա չի կագնեցնում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում պենթհաուսը ամրագրել նախօրոք: Հյուրանոցի ամենաթանկարժեք համարում հաճախ մնում են հայտնի քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ և հայտնիներ: Այսպիսով, պենթհաուսն արդեն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին, ինչպես նաև` երգչուհի Ռիհաննային: