Ինչպես կազմակերպել ճանապարհորդություն ինքնուրույն. վիզա

Մի շտապեք ամրագրել ճամփորդությունը տուրիստական ընկերությունում. սեփական ճանապարհորդության պլանավորումը կարող է շատ հետաքրքիր զբաղմունք լինել: Հատուկ նորեկների համար մեր Տուրիստական կայքը  կօգնի կազմակերպել ձեզ ձեր իսկ սեփական ճանապարհորդությունը:

Travel yourself

Մուտքի արտոնագիր (Վիզա)

Երբ Դուք արդեն ունեք ամրագրված թռիչք, հյուրանոց և ձևակերպված ապահովագրություն, կարելի է անցնել մուտքի արտոնագրի ձևակերպմանը: Շենգենյան վիզա ձեռք բերելու համար, անհրաժեշտ է, որ Ձեր ճանապարհորդելու նպատակը  լինի հանգիստը, տուրիզմը կամ բիզնեսը: Վիզայի տրամադրումից հետո նրա տերը կարող է հանգիստ ուղևորվել Շենգենյան զոնայի երկրներ և այնտեղ անցկացնել 90 օրից մինչ 6 ամիս: Այս 25 երկրները համարվում են Շենգենյան համաձայնագրի անդամներ՝

Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Հոլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեցարիա:

Schengen

Կարևոր է նաև իմանալ, որ Շենգենյան վիզայի տերերը չեն կարող հիմնական բնակություն հաստատել կամ աշխատել Եվրոպայում: Անձինք, ովքեր ունեն շենգենյան վիզա, իրավունք ունեն ճանապարհորդել  միայն Շենգենյան համաձայնագրի անդամ երկրներով` որպես ժամակավոր այցելուներ:

Վիզան, որը տրամադրվում է շենգենյան 24 երկրներ մուտք գործելու համար, ներառում է տվյալ երկրների շահերի պաշտպանության մասին հատուկ ուշադրություն:

Շենգենյան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո տեղաշարժը Հյուսիսային Եվրոպայով դյուրին է դարձել:
Ստանալով Շենգենյան արտոնագիր`  Դուք կարող եք ազատ տեղաշարժվել  շենգենյան համաձայնագրի մեջ մտնող երկրներով: Եթե Դուք ունեք այդ երկրներից որևէ մեկի ազգային վիզա, ապա կարող եք գտնվել միայն այդ երկրում, այցելություն այլ շենգեն երկրներ չի թույլատրվում և համարվում է օրենքի խախտում:

Շենգենյան համաձայնագրի երկիր այցելելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ փաստը, որ շենգենյան համաձայնագրի երկրներ մեկնելու դեպքում օտարերկրացին պարտավոր է ճամփորդությունը սկսել այն երկրից, որ երկրի դեսպանատան կողմից ստացել  է  շենգենյան արտոնագիրը:

Եթե խախտեք օրենքը`   Ձեզ կարտաքսեն և կզրկեն հետագայում մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունից:

Ուշադրություն. Երբ Դուք ճամփորդում եք մեքենայով կամ գնացքով և մինչև նպատակադրված երկիրը անցնում եք այլ շենգեն երկրով, կամ ուղիղ չվերթ չունեք դեպի այդ երկիրը,  ապա այդ դեպքում Դուք օրենքը չեք խախտում, ուղղակի պետք է սահմանանցման կետում բացատրեք, թե ինչու եք ընտրել այդ երթուղին:

Այսպիսով` ունենալով անձնագրում շենգենյան արտոնագիր  /վիզա/` Դուք կարող եք ազատ ճամփորդել մինչև արտոնագրի ժամկետի սպառվելը:

Schengen visa

Որտեղի՞ց կարող եք վիզա ստանալ:

Վիզային համար կարող եք դիմել ժամանման հիմնական Շենգեն պետության հյուպատոսական ծառայությանը: Սահմանի վրա վիզա է տրվում միայն բացառիկ եւ պատշաճ հիմնավորված դեպքերում:

Մեկ կամ մի քանի Շենգեն պետություն այցելելու համար պետք է առաջին հերթին դիմել հիմնական ժամանման երկրի հյուպատոսություն:

  • Գործնական օրինակ. Եթե ցանկանում եք երեք շաբաթ ճամփորդել Եվրոպայում՝ երկու շաբաթ Իտալիա եւ մեկ շաբաթ Ֆրանսիա, ապա պետք է դիմեք Իտալիայի հյուպատոսություն:

Երբեմն դժվար է որոշել հիմնական ժամանման երկիրը, օրինակ՝ երբ այցելուն նպատակ ունի նույն տևողությամբ մի քանի կարճաժամկետ այցելություններ կատարել տարբեր Շենգեն պետություններ: Այդ դեպքում, պետք է դիմել Շենգեն տարածք առաջին մուտքի երկրի հյուպատոսություն:

  • Գործնական օրինակ. Զբոսաշրջիկը  նախատեսում է այցելել Եվրոպա՝ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում ճանապարհորդելու նպատակով եւ դրանցից յուրաքանչյուրում մնալու է մեկ կամ երկու օր: Նա պատվիրել է Ֆրանկֆուրտի տոմս, որտեղից շարունակելու է իր ուղեւորությունը: Այդ դեպքում, նպատակահարմար է դիմել Գերմանիայի հյուպատոսություն:

Մեկ կամ մի քանի ոչ Շենգեն պետություններ այցելություն կատարելու համար, պետք է դիմեք այդ երկրներից յուրաքանչյուր հյուպատոսություն:

Schengen

Ի՞նչ պետք է անել վիզա ստանալու դիմում ներկայացնելու համար:

Նվազագույն պահանջներն են՝ Պետք է՝

  • լրացնել և ստորագրել վիզայի դիմումի ձևաթերթիկը: Շենգեն պետություններն օգտագործում են ստանդարտ ձևաթերթիկներ՝ Եվրոպական Միության բոլոր պաշտոնական լեզուներով: Ձևաթերթիկն անվճար է: Այն կարող եք ներբեռնել համապատասխան հղումների բաժնից:
  • ներկայացնել անձնագիր, որի վավերականության ժամկետը լրանում է ավելի ուշ, քան նախատեսված այցելության ավարտը:
  • նկարագրել այցելության նպատակն ու հանգամանքները:
  • նշել փոխադրամիջոցի տեսակը: Ցույց տալ նախատեսված այցելության և Հայաստան վերադառնալու ուղևորության համար բավարար միջոցներ (օրինակ՝ ֆինանսական միջոցների մասին տեղեկանք, մասնավոր տանը մնալու հավաստում կամ ձեռնարկության կամ հաստատության կողմից հրավեր), ցույց տալ, որ առկա է ուղևորության ապահովագրություն՝ առնվազն 30000 եվրո փոխհատուցմամբ: Համապատասխան Շենգեն պետության հյուպատոսությունում կարող եք տեղեկանալ հիմք հանդիսացող փաստաթղթերի մանրամասներին` ըստ տարբեր իրավիճակների եւ վիզայի տեսակների:
You might also like