Հունիս ամսվա հետաքրքիր ուղղությունները ճանապարհորդելու համար. Երուսաղեմ

Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:

Jerusalem

Աշխարհահռչակ պատմական վայրերի քանակով Աթենքի հետ կարող է մրցել, թերևս, միայն Երուսաղեմը: Հունիսին այստեղ սկսվում է  չոր սեզոնը. անձրևի ոչ մի կաթիլ չի ճեղքի երկինքը մինչև սեպտեմբեր: Այստեղ պետք է այցելել որքան հնարավոր է շուտ, քանի որ օրեցօր օդը ավելի է չորանում իսկ ջերմաստիճանը սահուն կերպով բարձրանում վեր: Ինչպես նաև պետք է համակերպվել զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ. Լացի Պատի մետ, Գողգոթայում Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում և Տաճարի լեռան վրա երբեք դատարկ չի լինում:

Jerusalem

You might also like