Ամառվա կեսին մահմեդական աշխարհը նշում է Ռամադանը

Մահմեդականների սուրբ ամիս Ռամադանը (Ռամազան)  այս տարի կնշվի  հուլիսի 11-ից  օգոստոսի 9-ին` զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանում: Ճանապարհորդողները պետք է հիշեն սահմանափակումների մասին, որոնց նրանք կհանդիպեն մահմեդական երկրներում հանգստանալիս: Սուրբ ամսվա ընթացքում մահմեդական երկրներում նկատելիորեն նվազում է ձեռնարկատիրական գործունեությունը, կրճատվում է աշխատանքային օրը, սրվում են կրոնական տրամադրությունները. առօրյա կյանքը տեղափոխվում է երեկոյան և գիշերվա ժամերին:

Ramadan

Զբոսաշրջիկները, որոնք Ռամադանի շրջանում կայցելեն մի երկիր, որտեղի բնակչությունը դավանում է մահմեդականություն, պետք է պատրաստ լինեն նրան, որ ծոմի որոշ կանոններ տարածվելու է նաև նրանց վրա: Նույնիսկ այնպիսի զբոսաշրջային երկրներում, ինչպիսիք են` ԱՄԷ-ն և Ինդոնեզիան, զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում վարվել այնպես, որ չնյարդայնացնեն տեղաբնակներին: Ռամադան անվանում են ծոմապահության ամիսը` «սաումը»  (թյուրքական լեզուներում` «ուրազա»):

Ramadan

Մահմեդական ծոմը ամբողջովին մերժում է սնունդի, խմիչքի և ծխախոտի օգտագործումը օրվա ցերեկային ժամերին: Մութն ընկնելուց հետո սահմանափակումները հանվում են, սակայն ավելորդություններ անել խորհուրդ չի տրվում: Ռամադանի ընթացքում մահմեդականները պետք է իրենց ժամանակը անցկացնեն աղոթելով, Ղուրանի ընթերցմամբ  և բարեգործություններով:

You might also like