Սաուդյան Արաբիայի կառավարությունը սկսել է պատմության մեջ ամենախոշոր ներդրումային ծրագրի իրականացումը՝ երկրի մայրաքաղաք Էր Ռիադում աշխարհի ամենաշքեղ տրանսպորտային համակարգի ստեղծումը:
20 հազար քառակուսի մետր տարածքով գլխավոր տրանսպորտային հանգույցի արտաքին տեսքը և ինտերիերը նախագծի հեղինակներն՝ իրենք էլ անվանում են «տիեզերական դարաշրջանի դիզայն»: Իսկապես, դա ավելի նման է «Աստղային պատերազմներ»-ի միջմոլորակային կայարաններին, քան սովորական մետրոյի:
Մարմարե հատակ, օդորակիչների առատություն և այս ամենը եզրափակող «գլամուրի հուշարձան». կայարանային հանգույցների կամարներն ու պատերը ոչ միայն կպատվեն ոսկով, այլև դրանք կներառեն ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր կիլոգրամներ ոսկի: Տրանսֆերային հանգույցի միջոցով սովորական մետրոյից կարելի է անցնել ստորերկրյա միագիծ մետրոյին: