Ինչպես կազմակերպել ճանապարհորդություն ինքնուրույն. բնակություն

Մի շտապեք ամրագրել ճամփորդությունը տուրիստական ընկերությունում. սեփական ճանապարհորդության պլանավորումը կարող է շատ հետաքրքիր զբաղմունք լինել: Հատուկ նորեկների համար մեր Տուրիստական կայքը  կօգնի կազմակերպել ձեզ ձեր իսկ սեփական ճանապարհորդությունը:

Travel yourself

Բնակություն

Ինչպես թռիչքների դեպքում, այնպես էլ հյուրանոցը ավելի լավ է փնտրել հատուկ մասնագիտացված ամրագրման համակարգում, որտեղ հավաքված են գրեթե բոլոր հնարավոր տարբերակները: Ընտրել պետք է ոչ միայն գնով,  այլև ռեյտինգով: Տաս բալանոց համակարգով յոթ բալից վերև գնահատված լինելը  արդեն իսկ լավ նշան է. դուք կհայտնվեք հաճելի սպասարկումով պատշաճ վայրում: Մի ալարեք կարդալ կարծիքները, քարտեզի վրա նայել վայրը. դա կօգնի ձեզ չփչացնել հանգիստը ոչ համապատասխան հյուրանոցում: Լավագույն, մատչելի, օրիգինալ և հետաքրքիր հյուրանոցների մասին ինֆորմացիայի մեծ պաշար էլ կարող եք գտնել հենց մեր կայքում. դա կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել: Նյութերում  ընդգրկվում են ստուգված, հուսալի, լավ վայրերում տեղակայված հյուրանոցները, որտեղ դուք ձեզ կզգաք ինչպես  ձեր իսկ տանը: Անպայման ծանոթացեք ամրագրումը չեղյալ համարելու կանոնների հետ: Սովորաբար, 2-3 օրվա ընթացքում  չեղյալ համարելու դեպքում վճարը չի գանձվում, 24-48 ժամվա  ընթացքում չեղյալ համարելու դեպքում՝  կարող են պահել մեկ գիշերվա ողջ գումարը: Սակայն ցանկացած հստակ դեպքում կանոնները կարող են փոխվել:

Hotel

Եվս մեկ կարևոր կետ. արդյոք նախաճաշը մտնում է համարի գումարի մեջ: Ասենք Փարիզում կամ Վիեննայում առավել հաճելի է առավոտ վաղ հյուրանոցից դուրս գալ և գնալ մոտակա հացաբուլկեղենի խանութը, որտեղ թխում են անհավանական համեղ կրուասաններ և շտրուդելներ, որոնք, անկասկած, կարելի է գերադասել   ցանկացած հյուրանոցային տարբերակից:  Մյուս կողմից էլ, եթե դուք սահում եք դահուկներով Ալպերում, ավելի լավ է թարմանաք հյուրանոցում մինչ սահելու գնալը, որպեսզի հասնեք մոտակա բարձունքին գտնվող ռեստորանը: Որպեսզի ստուգման ժամանակ խնդիրներ չունենաք, տպեք ոչ միայն հյուրանոցային համարը վերջնական գնով հանդերձ (որը պետք է վճարեք), գիշերների քանակը և հասցեն, այլև  համարի ամբողջական նկարագրումը: Լինում են դեպքեր, որ էժան հյուրանոցներում ձեզ կարող են պատահմամբ տալ համեմատաբար ավելի էժան համարի բանալիները, որն էլ, իհարկե, անօրինական է: Եթե ընտրված ցանկում համարներ չլինեն, փոխել կարող են միայն ավելի թանկ համարով՝ առանց լրացուցիչ գումարի:

Ուղեցույց

Հյուրանոցների օնլայն ամրագրման համար կարող եք օգտվել աշխարհում ամենահայտնի և ցածր գներով աչքի ընկնող booking.com համակարգից:

Հայաստանում հյուրանոցների ամրագրման համար կարող եք օգտվել Hotelium.am հյուրանոցների ամրագրման ծառայությունից:

Ավիատոմսերի ամրագրման համար Հայաստանում առավել հայտնի են Aviatomser.com և AirTickets.am ավիատոմսերի գների համեմատման և ամրագրման ծառայությունները:

You might also like