Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Հրաշալի տարբերակ է արձակուրդի ընթացքում ճամփորդել հնագույն Գալլիայով: Ժամանակի մեքենա հարկավոր չի լինի, բավական է հասնել Փարիզ, այնտեղից էլ ևս 30 կմ և կհասնեք Աստերիքսի այգի: Բոլոր նրանց, ովքեր զվարճանքների այգին համարում են մանկական զբաղմունք, ասենք, որ այստեղ ևս կան ամերիկյան եզրագնացներ, որի ազդեցությունից ողջ օրը փշաքաղված կմնաք: Նրանց, ովքեր կասեն, որ նախընտրում են Դիսնեյլենդը, ասենք, որ այստեղ զվարճանքը առանց հերթերի է (այո, այո, առանց հերթերի): Նրանք, ովքեր կորոշեն մնալ Փարիզում, շտապ կարող են գնալ գալլո-ֆրանսիական սրճարան, որտեղ մատուցում են հենց այն նույն փխրուն կրուասանները Աստերիքսի և Օբելիքսի հրաշագործ սպասքով: