Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Հունիսին դեռևս հնարավոր կլինի հասցնել զբոսաշրջիկներով լցված Բարսելոնից փոքրիկ կտոր վերցնել: Բարսելոն կարելի է այցելել ամենաքիչը մեկ շաբաթ ժամկետով. մեկ օր քաղաքային լողափում, մեկ օր հետաքրքրաշարժ Մոնսերրատ լեռան վրա, մեկ օր Տիբիդաբո զվարճանքների այգում, մեկ օր էլ թանգարաններում, և ահա քաղաքի հետազոտման համար մնում է միայն 3 օր: Ամեն ինչ և ավելին հասցնելու միակ միջոցը քաղաքային հեծանիվ վարձակալելն է կամ օգտվել եվրոպական նորամուծությունից. կրկին վարձակալել, բայց այս անգամ փոքրիկ տուրիստական Go car ավտոմեքենա՝ հագեցած GPS համակարգով, որը հիանալի այլընտրանք է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են մեքենա վարել: